Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ երեք նավթատար լցանավ է պայթել և հրդեհվել ծովային ականներին բախվելուց հետո։ Նավերը փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով՝ այն երթուղով, որը կորպուսը բնութագրել է որպես «չարտոնված հարավային ուղի», գրում է CBS News-ը։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ միջադեպերը տեղի են ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում։ Դրանից հետո նավերը մնացել են նեղուցի հարավային ափերի մոտ: ԱՄՆ-ն խրախուսել է նավագնացներին՝ օգտագործել հարավային նավագնացության ուղին կենսականորեն կարևոր ջրային ուղու միջով, որը նախագահ Թրամփն օգոստոսի վերջին հայտարարել էր ականազերծված։ Իրանը պնդում է, որ նավերը կարող են նեղուցով անցնել միայն այն երթուղիներով, որոնք իր կողմից վերահսկվում են նեղուցի հյուսիսային ափին ավելի մոտ՝ Իրանի իշխանությունների հետ համակարգված։ «Այս նավթատար լցանավերն անջատել էին իրենց ռադարային և նավիգացիոն համակարգերը։ Արհամարհելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները՝ լցանավերը փորձում էին դուրս գալ Հորմուզի նեղուցից՝ չարտոնված հարավային երթուղով, երբ բախվել են ծովային ականներին և պայթել»,- հավելել է ԻՀՊԿ-ն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Factor.am / 19 minutes ago

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Factor.am / 25 minutes ago

Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
Factor.am / 31 minutes ago

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Factor.am / 34 minutes ago
Related coverage

Կարծես՝ բռնությունն իրենց էության մի մասն է. Երեմյանն՝ ընդդիմությանը
1in.am / 10 minutes ago

Джейхун Байрамов прибыл с визитом в Турцию
Aravot / 13 minutes ago

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը
Shant News / 14 minutes ago

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
168 Jham / 15 minutes ago