Ավան վարչական շրջանում «Ճրագ Հոլլ» ռեստորանում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները 5-ն են: ArmLur.am -ին հայտնի է դարձել միջադեպի պատճառ, ինչի հետեւանքով սկսվել է ծեծկռտուքը եւ հնչել են կրակոցները: ArmLur.am -ին հասած տեղեկությունների համաձայն, միջադեպի թեման եղել է կողմերից մեկի աղջկա հարցը: Քննչական կմոիտեից ArmLur.am -ին հայտնեցին, որ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից Ֆիզիկական ներգործությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի ապօրինի շրջանառությունը)։ 5 անձ ձերբակալվել է։ shamshyan.com–ը հայտնել էր, որ վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Ճրագ Հոլլ» ռեստորանում. հնչել են կրակոցներ. քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մասնակիցներից մի քանիսին, դեպքի վայրում էլ՝ «Porsche Cayenne» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ Ոստիկանները դեպքի վայրից կարողացել են 4 հոգու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժին, որից հետո ոստիկանության Ավանի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ անձնական հարցերի շուրջ նշված ռեստորանային համալիրի «կուպեներից» մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ էլ օդաճնշիչ ատրճանակից կրակոց են արձակել։ Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նշված «կուպեն» տակնուվրա է եղել, որտեղ հայտնաբերել են քարեր, կոտրված շշեր ու վնասված գույք։ Իսկ ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում հայտնաբերել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր։ Կարճ ժամանակում քրեական ոստիկանները ավտոկայանատեղիում հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ էլ եղել է փայտե մահակ (դուբինկա): Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է «Ճրագ Հոլլ» ռեստորանում կրակոցների ու ծեծկռտուքի պատճառը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով Դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջուր է ուզել, շիշը տվել եմ. Ծովինար Վարդանյանը՝ ջրի շիշը Հովհաննիսյանին տալու մասին
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են ՔՊ-ականները պայմանավորվում ընդդիմադիրների հետ ԱԺ միջանցքում
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago
Related coverage

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 4 minutes ago

Դոմբայում զբոսաշրջիկները ստիպված են եղել ցատկել ճոպանուղուց՝ շարժիչի այրվելու պատճառով
Yerkir / 4 minutes ago

Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
Factor.am / 5 minutes ago

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters
ABC Media / 6 minutes ago