Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում իրացնելու նպատակով։ Ավան և Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանները՝ համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների և Երևան քաղաքի պարեկների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքում երեք տարբեր թաքստոցներում հայտնաբերել են 503 գրամ հերոին, 3,3 կիլոգրամ մեթամֆետամին (կրիստալ) և մարիխուանա։ Հոկտեմբերի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխվել Երևան քաղաքի երեք բնակիչ։ Կատարվում է նախաքննություն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՆԳՆ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Վազգեն Թևանյանը Աշխարհի առաջնբության եզրափակչում է
Shant News / 23 minutes ago

Ալեն Սիմոնյանն ու Տոնե Կայզերը քննարկել են Հայաստան-Սլովենիա տնտեսական համագործակցության զարգացումը
Shant News / 32 minutes ago

Եգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում
Shant News / 44 minutes ago

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
Shant News / 49 minutes ago
Related coverage

Ինչու՞ էիք ուժգին ծեծում ընդդիմադիրներին
Aysor.am / 26 minutes ago

Նիկոլ Փաշինյանն անոնսում է բռնաճնշումների ալիքների մասին
Aysor.am / 26 minutes ago

The Criminal Police of the Ministry of Internal Affairs have seized more than half a kilogram of heroin, 3.3 kg of crystal, and marijuana. There are 3 individuals arrested.
Noyan Tapan TV / 31 minutes ago

Ջուր է ուզել, շիշը տվել եմ. Ծովինար Վարդանյանը՝ ջրի շիշը Հովհաննիսյանին տալու մասին
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago