Ալիևը ձեզ է քցել, դուք` մեր ժողովրդին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը «TRIPP» նախագծի և խաղաղության գործընթացի շուրջ։ Նրա խոսքով՝ իշխանությունները խոստացել են, որ «TRIPP»-ը խաղաղություն կբերի, սակայն այժմ այն ներկայացնում են որպես ապաշրջափակման ծրագիր՝ առանց խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հստակ երաշխիքների։ «Դուք ժողովրդին եք քցել, Ալիևը ձեզ է քցել։ Ու ամենավատը գիտե՞ք՝ ժողովուրդ, ուշադրություն դարձրեք, որ ոչ ոք չասաց՝ խաղաղությունն ու TRIPP-ը կարո՞ղ են իրար հետ լինել։ Ճանապարհը վերցնում է, քցվում ենք, ու դրա արդյունքում մեր երկիրը չի ստանում խաղաղություն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։ The post Ալիևը ձեզ է քցել, դուք՝ ժողովրդին. Նարեկ Կարապետյան appeared first on Alphanews .