Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում փայլուն է ելույթ ունենում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը։ Երրորդ գոտեմարտում Վազգենը 3-2 հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին։ Կիսաեզրափակչում Վազգեն Թրևանյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովի հետ։