Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը։ Նախկին ազդեցիկ պաշտոնյան կալանավորվել էր սեպտեմբերին, ԱԱԾ-ականները Խաչատրյանին ձերբակալեցին տնից՝ պատգարակի վրա: Խաչատրյանին դատարան են բերում պատգարակով՝ բժիշկների ու ոստիկանների ուղեկցությամբ, նա ամբողջ ընթացքում «ախ» է քաշում ու չի խոսում: Գագիկ Խաչատրյանին դատում են 2019 թվականից, նա այն ժամանակ իր ոտքով էր գալիս դատարան, հետո սայլակով, վերջերս էլ պատգարակով: Մինչև 2025 թվականը փորձագետները պնդում էին,...