Արբանյակաշինության ոլորտում Հայաստանի առաջին քայլերից մինչև նոր տիեզերական ծրագրեր․ ինչպես ստեղծվեց «Հայասաթ-1» փոքր արբանյակը, որն ուղեծրում աշխատեց մինչև 2025-ի ապրիլը։ Նախագծի գլխավոր գիտնական Ավետիք Գրիգորյանը պատմում է արբանյակի ստեղծման, փորձարկման, տիեզերք արձակման, երիտասարդների ներգրավման և Հայաստանի տիեզերական կարողությունների զարգացման մասին։ Տեսանյութը պատրաստվել է «Գիտուժի» հետ համատեղ՝ Գիտության շաբաթվա շրջանակում։ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: