ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետք է կարողանա վերահսկել պատգամավոր Տարոն Չախոյանի վարքագիծը, այլապես նման իրավիճակները խորհրդարանում շարունակական են լինելու։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբացկության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Չախոյանի ելույթի ժամանակ սկսված ծեծկռտուքին։Ավելի վաղ Չախոյանն իր ելույթում վիրավորել էր ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։Ինչ վերաբերում է Չախոյանի խոսքերին՝ Գրիգորյանը դրանք մեկնաբանելն անիմաստ է համարում, քանի որ, ըստ նրա, Չախոյանը ոտքից գլուխ ֆեյք է։Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ իր պահվածքով ավելի խրախուսեց ստեղցծված իրավիճակը։ Նրա բնորոշմամբ՝ Ռուբինյանն ավելի վատ ԱԺ խոսնակ է, քան Ալեն Սիմոնյանը։Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր տարզանի տեղ․ Վաղինակ Վարդանովը՝ ծեծկռտուքի մասինՀավելենք, որ երբ իրավիճակը դեռ նոր էր սկսել թեժանալ, Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե ընդմիջում չի հայտարարելու, որպեսզի բոլորը տեսնեն` ինչ է կատարվում ԱԺ–ում։Հիշեցնենք, որ Տարոն Չախոյանը մինչ պատգամավոր դառնալը ղեկավարում էր վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրության շրջանում անվանում են «ֆեյքերի գործարան» կամ «ֆեյքերի ՊՈԱԿ»։