Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) որսալու և ոչնչացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ ԱԹՍ-ն խոցվել է կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման կողմից՝ Իրանի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի մաս կազմող հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգի միջոցով։ Հայտարարության մեջ նշվում է, որ սա թվով 14-րդ MQ-1 տիպի առաջադեմ անօդաչու թռչող սարքն է, որ իրանական ուժերը որսացել և ոչնչացրել են։ Ի պատասխան Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ամերիկա-իսրայելական պատերազմի՝ Իրանն իր վերահսկողության տակ է վերցրել Հորմուզի նեղուցը և այդ ջրային ուղով նավագնացության համար կանոններ սահմանել։ Իրանը բազմիցս զգուշացրել է նավերին չօգտվել այն երթուղիներից, որոնք իր կողմից հաստատված չեն։Իր հերթին, ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մասին։ Վաշինգտոնում նաև պնդում են, որ Հորմուզի նեղուցը վերահսկում են ամերիկյան ուժերը։ —00—ՄԱ The post ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Երբ ադրբեջանցիների հետ շփվում ենք հեռախոսով, էդ դեպքում իրար վրա կրակելը դառնում է անհնար. Սիմոնյան
24TV / 24News / 9 minutes ago

«Աթոռ էլ են շպրտե՞լ, չեմ տեսել՝ ով է սադրել, միայն կռիվն եմ տեսել»․ Ալեն Սիմոնյան
24TV / 24News / 9 minutes ago

Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան
24TV / 24News / 13 minutes ago

Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ ԱԺ դահլիճ․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
24TV / 24News / 13 minutes ago
Related coverage

Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գեւորգյանին. դա տղա լինելու մասին չի խոսում. Վարդանով
Pastinfo / 10 minutes ago

Հա՛, կոշիկի, հեծանիվի, անվադողի վրա պետքա լինի QR կոդը. Փաշինյան
Pastinfo / 10 minutes ago

«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը
A1plus / 18 minutes ago

«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը (տեսանյութ)
A1plus / 18 minutes ago