Լիլիթ Ստեփանյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ․ համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում: Հոկտեմբերի 20-ին ՔՊ վարչության նիստից հետո հայտնի դարձավ, որ Ստեփանյանը վայր կդնի պատգամավորական մանդատն ու կդառնա Կոտայքի մարզպետ։ Ես ինքնաառաջադրվել եմ, որպես մարզպետ ,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Ստեփանյանը։