Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է. ըստ նախնական տվյալների՝ գործող վարչապետի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել մեծամասնություն ստանալ Քնեսեթում։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 տեղ։ Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, ստացել է 48 մանդատ։ Արաբական երկու կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 19 մանդատները։ Սա պատմական արդյունք է համարվում նրանց համար։ Այսպիսով, թեկնածուներից ոչ ոք չի ստացել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։ Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են, որ կփորձեն իշխող կոալիցիա կազմել։ Վերջնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական խմբակցությունների հետ և կոալիցիա կազմելու առաջարկ կանի այն առաջնորդին, որը, նրա կարծիքով, դա անելու ավելի մեծ շանս ունի։ Այս գործընթացը կարող է շաբաթներ տևել։ Իսկ եթե կոալիցիա կազմել չհաջողվի, ապա Իսրայելում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։ –00—ՅՄ The post Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ո…ից պոկելու եմ. ՔՊ-ականը սկսեց հայհոյել ԱԺ միջանցքում
24TV / 24News / 14 minutes ago
Առաջիկա ամսվա ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը. Գալյան
24TV / 24News / 15 minutes ago

Մինչ ԱԺ-ում իրար են ծեծում, ՔՊ-ականներ Վիլեն Գաբրիեյանն ու Ծովինար Վարդանյանը բարձր ծիծաղում էին
24TV / 24News / 15 minutes ago
Սաղ գործը թողենք, գնանք բենզի՞նը նայենք, ո՞նց եք ասում, թե բենզինի գներն ինչի չեն իջնում․ Գևորգյան
24TV / 24News / 16 minutes ago
Related coverage

Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա
168 Jham / 15 minutes ago

Ծեծկռտուք՝ ռեստորանում․ Գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ, կան ձերբակալվածներ
PanArmenian / 16 minutes ago

Parz Blour Art Hotel & Residence․ Դիլիջանում կկառուցվի AC Hotels by Marriott-ի հյուրանոցային և բնակելի համալիր
PanArmenian / 17 minutes ago

«Մի փորձեք ձեր կոռուպցիոներներին գցել մեր ջեբը, էդ իշխան Զաքարյանը ձերն է»
Aravot / 21 minutes ago