Ադրբեջանի կողմից 2020 թ. սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը կշարունակվի։ 01.10.2026թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026թ. հոկտեմբերի 1-ից: Առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ: Յուրաքանչյուր ընտանիքի ամսական հատկացվում է 300․000 դրամ։ Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կազմում է 18 մլն դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: