Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր դաշինքը խորհրդարանական ընտրություններում վճռորոշ մեծամասնություն ունի, սակայն կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին։ «Աջակողմյան դաշինքը հստակ, վճռորոշ մեծամասնություն ունի սիոնիստական հանրության և պետությանը աջակցող բոլոր մարդկանց շրջանում», – ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Երուսաղեմում իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։ Նա նշել է նաև, որ իրենց անհրաժեշտ է աջակողմյան, ազգային, ուժեղ կառավարությունը։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ իր օրոք «Իրանն ավելի թույլ է, քան երբևէ և Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ»։ «Իսրայելը կանգնած է պատմական, կյանքում մեկ անգամ տրվող հնարավորության առջև՝ մեր ընկեր նախագահ Թրամփի հետ միասին, մեկընդմիշտ վերացնել իրանական սպառնալիքը։ Մենք կարողացել ենք հաղթել մեր թշնամիներին, և մենք կկարողանանք դա անել ապագայում», – ասել է Իսրայելի վարչապետը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր դաշինքը խորհրդարանական ընտրություններում վճռորոշ մեծամասնություն ունի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 28.10.2026
Shant News / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 28.10.2026
Shant News / 6 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 7 hours ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 7 hours ago
Related coverage

Ալիևի պահանջով ոչինչ չի արվում․ Սրբուհի Գալյան
Factor.am / 18 minutes ago

Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 4 hours ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 4 hours ago