Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արդյունքները։ Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ «Ինչպիսի զուգադիպություն. «Ոսկե գնդակի» 70-ամյակին նվիրված արարողությունն անցկացվում է Լոնդոնում և մրցանակը ստանում լոնդոնցի։ Անհավանական զուգադիպություն։ Կիլիան Մբապեն և Լամին Յամալն ավելի արժանի էին «Ոսկե գնդակին»։ Քեյնը չէր էլ պատկերացնում, որ ինքը կստանա մրցանակը»,- Գուտիի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն։ Հարի Քեյնն անցած մրցաշրջանում «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հետ մասնակցել է 65 հանդիպման, խփել է 73 գոլ՝ ստանալով նաև Եվրոպայի լվագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։