Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում սկսել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկումը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրել Հաշվեքննիչ պալատի զարգացման իր տեսլականը։ «Ազգային ժողովի առաջարկներն ու պատգամավորների բարձրացրած հարցերը տեղեկատվության կարևոր աղբյուր են, իսկ հաշվեքննության թեմաների վերջնական ընտրությունը պետք է կատարվի անկախ և հիմնավորված մասնագիտական գնահատմամբ»,- ելույթում ընդգծել է զեկուցողը։ Նրա խոսքով պալատից նաև ակնկալվում է խարդախության ռիսկերի բացահայտմանն ուղղված առավել ակտիվ աշխատանք։ Կարեն Առուստամյանը խոսել է նաև հաշվեքննության գործընթացի թվայնացման կարևորությունից։ Թեկնածուն համոզմունք է հայտնել, որ երկրորդ անգամ ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել պալատի առաքելությանը՝ մասնագիտական պահանջկոտությամբ և կառուցողական համագործակցությամբ։ Կարեն Առուստամյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին։ Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 29-ին։ Վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, 102-րդ ռազմաբազան ընդամենը կարող է դիմակայել 20 րոպե»
Shant News / 4 minutes ago

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներ
Shant News / 20 minutes ago

Թրամփը պատասխանել է ԱՄՆ ընտրություններից հետո Իրանին նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ հարցին
Shant News / 24 minutes ago

Իսրայելի նախագահը կոչ է արել թույլ չտալ խորհրդարանական կրկնակի ընտրությունների անցկացումը
Shant News / 42 minutes ago
Related coverage

Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են
168 Jham / 3 minutes ago
«Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ է ձեզնից, որ այդ տարածքները ականազերծվեն, նոր հանձնվեն Ադրբեջանին»․ հարց Մհեր Գրիգորյանին
Aravot / 3 minutes ago

#ՀԻՄԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ Է՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 3 minutes ago

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի
Aravot / 7 minutes ago