ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Ա․Բ․-ին և նրա հետ փոխկապակցված 7 անձանց պատկանող շուրջ 8 անշարժ, 1020 շարժական գույքերի, տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 156․545․000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԿԱԾ-ը։ «Արգելվել է նաև պարտապանի հետ փոխկապակցված 3 իրավաբանական ընկերությունների համապատասխանաբար 100% և 1 իրավաբանական ընկերության 5% բաժնեմասերի տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։ Պարտապանին պարտավորվեցվել է չկատարել նաև որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։ Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և հանձնվել է պահատվության Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՖԵԼԻՆԳԵՐ» ՍՊԸ-ին պատկանող շինությունը՝ Աբովյան փողոցի հյուրանոցային, առողջարանային և հյուրընկալության համալիրը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերության անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։ Զննվել և պահատվության է հանձնվել նաև Ա․Բ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ՍՔԱՅՎՅՈՒ» ՍՊԸ-ի՝ Հերացու փողոցում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժականգույքերի տնօրինման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ պարտապան Ա․Բ․-ն ԱԺ նախկին նախագահ, ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանն է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՖՈՏՈ․ Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց պատկանող գույքերի վրա արգելանք է դրվել․ ՀԿԱԾ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Ճրագ Հոլլ»-ում միջադեպ է տեղի ունեցել․ հայտնաբերվել են կոտրված մեքենաներ և шրնանման հետքեր Վիրավորներ, վնասված մեքենաներ ու փայտե մահակ․ ինչ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ»-ում Ոստիկանները օպերատիվորեն հայտնաբերել են «Ճրագ Հոլլ»-ի միջադեպի մասնակիցներից մի քանիսին Արյունոտ միջադեպ՝ Երևանի ռեստորանային համալիրում․ կան վիրավորներ Միջադեպ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ ոստիկանները պարզում են հանգամանքները Առավել հարմար լրատվական վերնագիր՝ Միջադեպ՝ «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում․ կան վիրա
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 միլիարդ ֆունտի լրացուցիչ աջակցություն կտրամադրի․ Զելենսկի
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Թրամփը զգուշացրել է Իրանին․ «Ընտրությունները նրանց չեն օգնի»
ArmLur / Zhoghovurd / 50 minutes ago

Արդարադատության նախարարությունում քննարկվել են Պրոբացիայի ծառայության բարեփոխումները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

«Երբ գետերը խոսում են»՝ Ազգային պատկերասրահում
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24TV / 24News / 7 minutes ago

Մարզային հյուրանոցները կմնան առանց հաճախորդների. զբոսաշրջության իրական պատկերը Հայաստանում
Sputnik Armenia / 7 minutes ago

Զախարովան ՀՀ իշխանությանը կոչ է արել «միանշանակ» արձագանքել Առուշանյանի՝ «իվանների» մասին «նեոնացիստական» հրապարակմանը
Aravot / 8 minutes ago