Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի ժողովրդին Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ։ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ Տոլեդոյում տեղի ունեցած գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Զորակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը կիսում է ձեր վիշտն ու ուժ և կորով մաղթում ձեզ»,-ասված է հեռագրում։