Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում է Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգելու և աջակցության չափը նվազեցնելու հարցը։ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Միաժամանակ, ծրագրերից մեկի շրջանակում նախատեսվում է 2027 թվականի ապրիլից ամսական աջակցության չափը 30 հազար դրամից նվազեցնել 15 հազար դրամ։ Ամսական 30 հազար դրամի աջակցության ծրագրով աջակցություն է տրամադրվում Արցախից տեղահանված անձանց որոշակի խմբերի։ Աջակցության տրամադրումը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը։ 2027 թվականի ապրիլից ամսական 30 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 15 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերին այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 45 հազար 800 անձ։ Ամսական ֆինանսավորման չափը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ։ Կշարունակվի նաև Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ նախագծի՝ ծրագրի շահառու ընտանիքների միջին ամսական թիվը ներկայումս շուրջ 8500 է։ Ամսական ֆինանսավորումը կազմում է մոտ 498 մլն դրամ։ Նախատեսվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։ Նշված սոցիալական աջակցության 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման պարագայում 2027 թվականի համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ12․6 մլրդ․դրամ, որը նախատեսվել է 2027թվականի ՀՀ պետական բյուջեով: Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է շարունակել սոցիալական աջակցությունը՝ միաժամանակ աստիճանաբար նվազեցնելով ամսական 30 հազար դրամի ծրագրով տրամադրվող գումարը՝ խթանելու շահառուների սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Հասմիկ Սարգսյան —00—ՄԱ The post Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի 50 տոկոսով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի 50 տոկոսով

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
24TV / 24News / 9 minutes ago

Այլանդակ ճնշումներ են սպասվում, ՔՊ-ն «հափշտակելու» է պատգամավորներին, որ հասնի իր ուզածին
24TV / 24News / 20 minutes ago

Գալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերները
24TV / 24News / 25 minutes ago

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվել
24TV / 24News / 30 minutes ago
Related coverage

Միջազգային մեխանիզմները բավարար չեն, քանի դեռ Հայաստանը տեր չի կանգնում արցախցիների իրավունքներին. Բեգլարյան
Aravot / 5 minutes ago

Гарегин II обсудил с представителем Оксфорда права арцахцев и сохранение наследия НК
Sputnik Armenia / 12 minutes ago

ՈւՂԻՂ. Արցախի ժողովրդի իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ քնարկում
News.am / 43 minutes ago

Խոչընդոտել են Արցախի հարցը բարձրացնել COP 17-ի շրջանակում | Երկիրն այսօր 29․10.2026 | 20։00
Yerkir / 50 minutes ago