Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ողջունել է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի հաստատումը՝ նշելով, որ պատրաստ է նմանատիպ համաձայնագիր ստորագրել նաև Եգիպտոսի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ դա աջակցում է Թուրքիայի այն մոտեցմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների վրա։ Նշվել է, որ Արևելյան Միջերկրականում պետք է պաշտպանվեն ափամերձ երկրների օրինական իրավունքները և ըստ այդմ հանդես են եկել կոչով, որն ուղղված է Եգիպտոսին։ «Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ պատրաստ ենք Եգիպտոսի հետ, փոխադարձ շահերի հիման վրա, ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել»։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ Թուրքիայի հետ նման համաձայնագիր կնքելու դեպքում Եգիպտոսը Հունաստանի համեմատ կստանա ավելի քան 15․000 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ ծովային իրավազորության տարածք։ Աղբյուր՝ TRT Haber The post Թուրքիայի ՊՆ․ Եգիպտոսի հետ պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել appeared first on Ermeni haber ajansı .