Թեհրանի հեղափոխական դատարանն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ Այս մասին հայտնում է իրանական Emtedad գործակալությունը՝ հղում անելով Փանահիի փաստաբան Մոստաֆա Նիլիին։ Դատարանը նաև արգելել է ռեժիսորին լքել երկիրը և օգտվել սոցիալական ցանցերից, գրում է Current time-ը ։ Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը կայացվել է հեռակա կարգով։ Փանահին դրա մասին իմացել է, երբ կալանվել են նրա բանկային հաշիվները։ Մեղադրանքի մանրամասները չեն հաղորդվում։ Նիլիի տվյալներով՝ իր պաշտպանյալի հետ կապված ներկայում ևս երեք քրեական գործ է քննվում։ Փանահին այժմ արտերկրում է։ Իրանում Ջաֆար Փանահիի նկատմամբ նախկինում ևս մի քանի դատավճիռ է կայացվել։ 2010 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել «հակակառավարական գործունեության» համար՝ բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։ Դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, սակայն բանտում երկու ամիս անցկացնելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Նրան արգելվել էր լքել երկիրը, ֆիլմեր նկարահանել կամ դրանց սցենարներ գրել։ 2022 թվականին ռեժիսորը կրկին դատապարտվել է և ազատ արձակվել 2023 թվականի սկզբին։ Ջաֆար Փանահին իրանցի կինոռեժիսոր և սցենարիստ է, «Ոսկե արմավենու ճյուղի», «Ոսկե արջ» և «Ոսկե առյուծ» մրցանակների դափնեկիր։ Նրա «Տաքսի» ֆիլմը 2015 թվականին Բեռլինի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին, իսկ «Երեք դեմք» ֆիլմը 2018 թվականին Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն սցենար անվանակարգում։ Նրա մրցանակների թվում են նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծը» և Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը»։ Ռեժիսորի վերջին՝ «Պարզապես պատահականություն» ֆիլմը 2025 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար» մրցանակի երկու անվանակարգում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Թեհրանի հեղափոխական դատարանն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ Այս մասին հայտնում է իրանական Emtedad գործակալությունը՝ հղում անելով Փանահիի փաստաբան Մոստաֆա Նիլիին։ Դատարանը նաև արգելել է ռեժիսորին լքել երկիրը և օգտվել սոցիալական ցանցերից, գրում է Current time-ը։ Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը կայացվել է հեռակա կարգով։ Փանահին դրա մասին …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Factor.am / 11 minutes ago

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Factor.am / 23 minutes ago

Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Factor.am / 31 minutes ago

Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Factor.am / 33 minutes ago
Related coverage

Ռուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոնների
24TV / 24News / 8 minutes ago

Դուք Ադրբեջանին և Թուրքիային եք դարձրել ձեր երաշխավորը. Քրիստինե Վարդանյան #Քրիստինե_Վարդանյան #5tv
5TV Armenia / 9 minutes ago

Շնորհակալ եմ ընդդիմությանը,որ առանձնակի ձգտում չունեն ինձ հարցեր տալու,կոչ եմ անում էդպես շարունակել
A1plus / 13 minutes ago

Շնորհակալ եմ ընդդիմությանը,որ առանձնակի ձգտում չունեն ինձ հարցեր տալու,կոչ եմ անում էդպես շարունակել (տեսանյութ)
A1plus / 13 minutes ago