Ալիևը վերջին շրջանում ակտիվացել է ելույթներով հանդես գալու հարցում։ Երեկ էլ Բաքվում հերթական ֆորումի ժամանակ իր ելույթում օգտագործել է ատելության և թշնամանքի լեզուն։ Չկա մի ելույթ կամ թեմա, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին։ Ստորև ներկայացնում եմ մի քանի հայտարարություն, որոնք թարգմանել եմ բառացի։