ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումն այժմ կախված է Հայաստանից։ Այս մասին այսօր՝ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոմ Կայզերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ մինչ օրս գործընթացը բավականին արագընթացաց պրոցես է գրանցվել, և այժմ ավելի շատ անելիքներ ունի հայկական կողմը։ Արարատ Միրզոյանը միաժամանակ նշեց՝ կոնկրետ ժամկետների մասին խոսելու համար հայ հասարակությանը պետք է բացատրել, որ առաջընթացն առավելապես կախված է ՀՀ օրենսդրական փոփոխություններից և տեխնիկական ընթացակարգերից։ «Որքան արագ մենք աշխատենք, այդքան արագ կունենանք գործընթացի դրական արդյունք»,- ասաց Միրզոյանը։ Հարցին՝ կարո՞ղ են արդյոք գործընթացի վրա ազդել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, օրինակ՝ ԵԽԽՎ զեկույցում արտացոլված ընտրական խախտումները, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ զեկույցի վերջնական եզրակացությունը փաստում է, որ ընտրական գործընթացները համապատասխանում են եվրոպական բարձր չափանիշների։ Նախարարի կարծիքով՝ որպես իրավական պետություն՝ Հայաստանի պարտականությունն է գործել այդ ուղղությամբ, և ինքն ուրախ է տեսնելու, որ իրավապահներն ընտրակաշառքի փորձերի բացահայտման ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ The post Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք վիզաների ազատականացման գործընթացի դրական արդյունք. Միրզոյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք վիզաների ազատականացման գործընթացի դրական արդյունք. Միրզոյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին
Azg / 7 hours ago

Ադրբեջանը ոչ թե պահանջում է, այլ ասում է՝ մինչև չփոխեք, խաղաղության համաձայնագիրը չենք ստորագրի. Արարատ Միրզոյան
Azg / 7 hours ago

Սլովենիան վճռականորեն աջակցում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ ջանքերին. Կայզեր
Azg / 12 hours ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության մասին իմ հոդվածին. Հարութ Սասունյան
Azg / 13 hours ago
Related coverage

Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարների ասուլիսն #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
A1plus / 5 hours ago

Կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը
Aravot / 5 hours ago

«Սեղանին իշխանության կողմից կիրառվող քաղաքական շանտաժ է, որն ուղղված է և՛ խորհրդարանին, և՛ արտաքին դերակատարներին». Էդմոն Մարուքյան
Aravot / 6 hours ago