Կատարի միջնորդները կիրակի Իրանին են ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով։ Ակնկալվում է, որ Իրանը մինչև շաբաթվա վերջ կպատասխանի նախագծում ներառված առաջարկներին, հայտնել է բանակցություններին ծանոթ պաշտոնյան, գրում է Reuters-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ նոր նախագիծը նախատեսում է 7-օրյա ժամանակացույց, որը հաշվի է առնում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգտոնի մտահոգությունները։ Այն սահմանում է վստահության ամրապնդման ամենօրյա քայլեր, որոնք պետք է ձեռնարկեն երկու կողմերը։ Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի իրականացման գործընթացը կարող է մեկնարկել հաջորդ շաբաթվա սկզբին, իսկ մի քանի երկրներ հանդես կգան որպես դրա երաշխավորներ։ Կատարը և Պակիստանը գլխավորում են միջնորդական ջանքերը՝ փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը դադարեցնելու նպատակով։ Հակամարտությունը խաթարել է համաշխարհային ծովային փոխադրումները և նավթի մատակարարումները, ինչպես նաև տարածվել Մերձավոր Արևելքի այլ հատվածներում։ Բանակցություններին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանում կիրակի կայացած հանդիպումից առաջ մտավախություններ կային, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը պայքարում է համընդհանուր ընտրություններում վերընտրվելու համար, կարող է այս շաբաթ վերսկսել հարձակումներն Իրանի դեմ։ Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել էր հարվածներ հասցնել Իրանին։ Միաժամանակ, Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Թեհրանը մանրամասն ծրագրեր է մշակել Պարսից ծոցի ստորջրյա մալուխներին հարվածելու համար, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը վերսկսեն հարձակումները։ Միջնորդական նախորդ ջանքերի շնորհիվ հունիսին հաջողվել էր կնքել ժամանակավոր խաղաղության համաձայնագիր, սակայն այն կարճ ժամանակ անց տապալվել էր։ Վերջին շաբաթներին Իրանի հետ դաշնակցող Եմենի հութիները բազմիցս հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ, որը հում նավթի աշխարհի խոշորագույն արտահանողն է։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Related coverage

Россия не хотела бы на Балтике ситуации, схожей с обстановкой в Ормузе: Путин
Sputnik Armenia / 2 minutes ago

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
168 Jham / 5 minutes ago

#Ուղիղ․ Նարեկ Կարապետյանի եւ Ալիկ Ալեքսանյանի գործով նիստն է
Hraparak / 8 minutes ago

Khachkar Studios Publishes Week #7 of Weekly T•A•P Reporting Across 26 Pilots
A1plus / 10 minutes ago



