Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Ըստ Մկրտչյանի՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին Գործարար կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել ՔՊ-ին անդամակցությունը՝ ընտրական տեխնիկական պահանջների բերումով, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։ Չենք պատրաստվում համայնքի ավագանիում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական Քաղաքացիական պայմանագիր,- գրել է Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններ էին։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրություններին Գործարար կուսակցությունը ստացել է ձայների 41,54 %-ը, Քաղաքացիական պայմանագիրը ՝ 35,32 %-ը, Ուժեղ Հայաստանը` 19,68 %-ը, իսկ Հանրապետությունը` 3,41 %-ը։ Գործարար կուսակցության ցուցակը ղեկավարում էր Ստեփանավանի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում էր Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորում էր Արսեն Գևորգյանը, որն ընտրություններից առաջ ձերբակալվել և կալանավորվել է ընտրակաշառքի մեղադրանքով։ Լուսանկարում՝ Արմեն Գրիգորյանը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարարի» ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցությունը ստացել է ձայների 41,54 %-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 35,32 %-ը, «Ուժեղ Հայաստանը»` 19,68 %-ը, իսկ «Հանրապետությունը»` 3,41 %-ը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Armenia Wine продолжает оставаться в центре внимания международной прессы: о компании написал французский журнал Terre de Vins
Hetq / 2 hours ago

Armenia Wine Continues to Attract International Media Attention: French Magazine Terre de Vins Features the Company
Hetq / 2 hours ago

Armenia Wine-ը շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում․ Ընկերությանն անդրադարձել է ֆրանսիական Terre de Vins ամսագիրը
Hetq / 2 hours ago

Գազի գինը, գնաճը, տոկոսադրույքները #shorts #կբ #վարկեր #բանկեր
Hetq / 2 hours ago
Related coverage

Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը
168 Jham / 12 minutes ago

Այս խորհրդարանն ամեն օր բարոյական վնաս է հասցնում Հայաստանի քաղաքացիներին
Noyan Tapan TV / 13 minutes ago

Փակագծերը բացենք․ ի՞նչ նպատակով է Հայաստանը գնում L-39 ինքնաթիռներ
Noyan Tapan TV / 13 minutes ago

Խորհրդարանի ծեծկռտուքը պատվերով համերգ էր
Noyan Tapan TV / 13 minutes ago