A A Պաշտոնական Ծավի ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆ Աջակցիր «Ա1+»-ին Առողջապահության նախարարությունից հայտնում են․ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։ Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը, բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով, բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։ Անցյալ ավելի մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր Միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ` նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջների բարձր համապատասխանությամբ և բացահայտել վտանգի հնարավոր աղբյուրը։ Մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։ Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։ Խմելու ջրի մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ: Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծավի ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆ
Ծավի ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Պարոն նախարար, ասեցիք՝ մոտ օրերս կլինի, բայց արդեն 40 օր անցել ա փոխհատուցման գումարները չեն վճարվել
A1plus / 6 minutes ago

Պարոն նախարար, ասեցիք՝ մոտ օրերս կլինի, բայց արդեն 40 օր անցել ա փոխհատուցման գումարները չեն վճարվել (տեսանյութ)
A1plus / 6 minutes ago

Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ ա, որ պետք է տարածքներն ականազերծեք, նոր հանձնեք․ Ղազարյան
A1plus / 11 minutes ago

Շահին Մուստաֆաևը պահանջե՞լ ա, որ պետք է տարածքներն ականազերծեք, նոր հանձնեք․ Ղազարյան (տեսանյութ)
A1plus / 11 minutes ago
Related coverage

TRIPP ը վավերացվեց․ ո՞րն է հաջորդ քայլը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 3 minutes ago

TRIPP-ի համար կօգտագործվի նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը.փոխվարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago

«Ի՞նչ իրավական հիմքով են ՀՀ տարածքները հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը»
Aravot / 7 minutes ago

Երկաթուղին, ինչպես մեր տան էդ «տրի չետվերծ տուբեն», ինքն իրենով ի՞նչ իմաստ ունի. Միրզոյան
Pastinfo / 10 minutes ago