COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Շվեյցարիայի շրջակա միջավայրի դաշնային գրասենյակի տնօրեն, պետական քարտուղար Կատրին Շնեեբերգերի հետ։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բնապահպանական ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ կարևորելով FORACCA ծրագրի դերը անտառների կայուն կառավարման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման և գյուղական համայնքների կենսապայմանների բարելավման գործում։ Այս մասին հայտնում է ՇՄՆ-ը՝ հավելոլով, որ անդրադարձ է եղել նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները տեղում չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։