ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ռուս-ամերիկյան բանակցություններին ծանոթ աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը ։ Հրապարակման համաձայն՝ Մոսկվան պնդում է, որ պատժամիջոցները հանվեն, որպեսզի հիմնադրամը կարողանա մասնակցել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներին ԱՄՆ։ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք ամերիկյան իշխանությունները հիմնադրամն անվանում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «սև դրամարկղը»։ «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետագա մեղմացման հնարավորության դիտարկումը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, ցույց է տալիս, թե ինչպես է Կրեմլն օգտագործում Ուկրաինայի պատերազմի շուրջ դիվանագիտական ակտիվության վերջին ալիքը՝ առաջ մղելու իր օրակարգը, որը, ըստ երևույթին, քիչ կապ ունի խաղաղության ապահովման հետ»,- գրում է The New York Times-ը։ Լրատվամիջոցի աղբյուրներից մեկի խոսքով՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն այժմ սովորական ընթացակարգերի շրջանակում քննարկում է սահմանափակումները վերացնելու դիմումը։ Դրա համար ռուսական հիմնադրամը պետք է ապացուցի, որ այլևս գոյություն չունեն այն հիմքերը, որոնցով նախկինում սահմանվել էին պատժամիջոցները։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը ղեկավարում է Կիրիլ Դմիտրիևը՝ ռուս-ամերիկյան բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի հարցով։ Հենց նա է առաջ մղում Կրեմլի առաջարկները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համատեղ բիզնես նախագծերի վերաբերյալ, և բազմիցս հանդիպել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին՝ Ռուսաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հիմնադրամի նախագծերից էր COVID-19 համավարակի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Բայդենի վարչակազմը հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից չորս օր անց։ «Թեև պաշտոնապես այն ինքնիշխան ներդրումային հիմնադրամ է, շատերն այն համարում են նախագահ Վլադիմիր Պուտինի սև դրամարկղը և ռուսական իշխանական համակարգին բնորոշ կլեպտոկրատիայի վառ օրինակներից մեկը»,- այն ժամանակ հայտարարել էր ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների մասին, որոնց ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռուսական դիզելային վառելիքն ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարելու վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն «անհապաղ ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերի ընթացքում, իսկ դրանից անմիջապես հետո՝ 1 միլիոն տոննա»։ Թրամփը նշել էր, որ հետագայում, կախված ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակից, Մոսկվան կարճ ժամկետում կապահովի ևս 3 միլիոն տոննա վառելիքի մատակարարում։ Թրամփի խոսքով՝ ռուսական էներգակիրների մատակարարումների և Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողության» շնորհիվ դիզելային վառելիքի գներն «ամերիկացիների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար կտրուկ և զգալիորեն կնվազեն»։ Նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հանձնարարությամբ՝ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունն անմիջապես կտրամադրի ժամանակավոր ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա։ Նույն օրվա երեկոյան Պուտինը պաշտոնապես հաստատել էր Թրամփի հետ հեռախոսազրույցի և ռուսական նավթամթերքը համաշխարհային շուկա մատակարարելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ռուս-ամերիկյան բանակցություններին ծանոթ աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հրապարակման համաձայն՝ Մոսկվան պնդում է, որ պատժամիջոցները հանվեն, որպեսզի հիմնադրամը կարողանա մասնակցել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումներին ԱՄՆ։ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Factor.am / 11 minutes ago

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Factor.am / 22 minutes ago

Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Factor.am / 30 minutes ago

Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Ռուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոնների
24TV / 24News / 8 minutes ago

Դուք Ադրբեջանին և Թուրքիային եք դարձրել ձեր երաշխավորը. Քրիստինե Վարդանյան #Քրիստինե_Վարդանյան #5tv
5TV Armenia / 9 minutes ago

Շնորհակալ եմ ընդդիմությանը,որ առանձնակի ձգտում չունեն ինձ հարցեր տալու,կոչ եմ անում էդպես շարունակել
A1plus / 13 minutes ago

Շնորհակալ եմ ընդդիմությանը,որ առանձնակի ձգտում չունեն ինձ հարցեր տալու,կոչ եմ անում էդպես շարունակել (տեսանյութ)
A1plus / 13 minutes ago