Թուրք լրագրող Իսմայիլ Սայմազը ընդդիմադիր «Sözcü» լրատվական կայքում հոդված է հրապարակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում ծագած ճգնաժամի վերաբերյալ։ Նշենք, որ երկկողմ հարաբերություններում լարվածությունը կապված է Ադրբեջանի դպրոցներում և պետական հաստատություններում գլխաշորի վերաբերյալ արգելք սահմանող որոշման հետ։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է Թուրքիայի՝ «ավագ եղբոր» դերը, և ընդգծում, որ «Ադրբեջանը չի ցանկանում, որ միջամտեն իր ներքին գործերին»։ Ըստ հեղինակի՝ լարվածությունը թուլացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, սակայն այն ամբողջությամբ չի վերացել։ Միաժամանակ Սայմազը մատնանշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի լարվածության առաջին կայծը բռնկվել էր Ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Էրդողանը հաջողությունը վերագրել է իրեն։ Լրագրողը գրել է, որ Էրդողանի՝ «Ինչպես մտանք Ղարաբաղ» արտահայտությամբ սկսված հայտարարությունը զայրացրել է Ալիևին, ինչին ի պատասխան Ադրբեջանի նախագահն ասել էր. «Ինչ էլ որ ձեռք ենք բերել, ամեն ինչի համար վճարել ենք»։ Ըստ հեղինակի՝ մեկ այլ լարվածություն էր նկատվել նաև անցյալ տարի, երբ «Sabah» թերթում և «A Haber»-ում քննադատության ենթարկվեցին Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ, ինչից հետո Բաքուն խիստ զայրացավ։ Նշվում էր, որ Ադրբեջանի և Ալիևի դեմ վարկաբեկիչ արշավ է իրականացվում, բայց դիվանագիտական խողովակների գործարկման շնորհիվ ճգնաժամը հանդարտվեց։ Հեղինակը նշում է, որ այս երրորդ դեպքն ամենալուրջ ճգնաժամն է։ Ըստ հոդվածագրի՝ Սարալը, երբ փորձեց իր տեղը ցույց տալ Ադրբեջանին, Ալիևը հանեց նշտարը՝ վիրահատական դանակը։ Ըստ Սայմազի՝ Սարալը սովոր էր մեկ գրառմամբ ընդդիմադիրներին ձերբակալել տալու ու մեկ գրառմամբ էլ զրկվեց իր 10 տարվա պաշտոնից։ Ըստ այդմ էլ Ադրբեջանը Սարալին ներառել է սև ցուցակում։ Հեղինակը նշում է, որ լարվածության ֆոնին տեղի է ունեցել Էրդողան-Ալիևը հեռախոսազրույց և ըստ իր աղբյուրների՝ հեռախոսազրույցն այնքան էլ լավ չի անցել։ Ըստ այդ աղբյուրների՝ «Եթե Սարալը պաշտոնանկ չարվեր, Ալիևը չէր մեկնի Թուրքիա»։ Նշենք, որ Ալիևը կմասնակցի ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-30-ին Անկարայում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հանդիպմանը։ Հեղինակն ամփոփելով նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի։ Աղբյուր՝ Sözcü The post Թուրք լրագրող․ Ալիևը մերժում է Թուրքիայի «ավագ եղբոր» դերը appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրք լրագրող․ Ալիևը մերժում է Թուրքիայի «ավագ եղբոր» դերը
Իսմայիլ Սայմազը նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber
Թուրքիան և Ուզբեկստանը 5 համաձայնագիր են ստորագրել
Ermenihaber / 1 hour ago

Ermenistan-AB ilişkileri ve bölgesel bağlantılar görüşüldü
Ermenihaber / 4 hours ago

Azerbaycanlı rakibini mağlup eden Ermeni güreşçi: “Bu kez daha soğukkanlıydım”
Ermenihaber / 4 hours ago

Ermenistan pasaportu dünya sıralamasında kaçıncı sırada?
Ermenihaber / 5 hours ago
Related coverage

Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան
168 Jham / 15 minutes ago

COP17-ի շրջանակում Հայաստանը 4 նախաձեռնություն է հեղինակել. մեկը վերաբերում է Սևանա լճին
Public Television of Armenia — 1Lurer / 15 minutes ago

Գալիբաֆ․ «Իրանի հետ բանակցությունները հնարավոր են միայն Թեհրանի յոթ պայմանների ընդունման դեպքում»
24TV / 24News / 15 minutes ago

Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ ղալլա՞թ եմ արել․ էս ծեծկռտուքը սարքեցիր՝ TRIPP-ի վտանգը փակեցի՞ր
168 Jham / 16 minutes ago