«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց 62 «կողմ» և 34 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու նախագծին, քանի որ այն ամբողջական չէ, առաջարկություններ են ներկայացնելու, որոնց ընդունումից էլ հասկանալի կլինի՝ կողմ կքվեարկեն նախագծին, թե՞ ոչ։ Հիշեցնենք՝ նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ է ստեղծվել, ԱԺ-ում դրա հեղինակները պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանն են։ Հիմնավորման մեջ արձանագրվել է, որ 2017-ից գործող և 2024-ին փոփոխված օրենսդրությունը որոշ խնդիրներ լուծել է, բայց գործնական կիրառումը բացեր է ցույց տվել։ Մասնավորապես՝ գործող պաշտպանական մեխանիզմները միշտ չէ, որ ապահովում են արագ ու արդյունավետ պաշտպանություն և բռնության կրկնության կանխարգելում։ Որպես հիմնավորում բերվել է նաև դատական վիճակագրություն․ 2024-2026 թվականներին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով 602 մեղադրական դատավճիռ, որոնց մեծ մասում՝ 417 դեպք կամ մոտ 69%-ում, հանցանքը կատարել է տուժողի ամուսինը կամ նախկին ամուսինը։ Հեղինակները սա ներկայացրել են որպես լրացուցիչ փաստարկ՝ պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտության համար։ Առանձին խնդիր է համարվել այն, որ 217 գործով՝ շուրջ 36%-ում, որևէ պաշտպանական միջոց չի կիրառվել։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ որոշ դեպքերում կիրառվել են հաշտեցման կամ այլ մեխանիզմներ, որոնք կարող են բավարար չլինել շարունակվող վտանգի պայմաններում։ Առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ հիմնավորման, ռիսկի գնահատումն ու պաշտպանական միջոցների կիրառումն ավելի արդյունավետ դարձնելն է, ապահովել, որ տուժողի նկատմամբ պաշտպանությունը պահպանվի այնքան ժամանակ, որքան իրական վտանգը շարունակվում է, և իրավապահները կարողանան ավելի արագ արձագանքել։ Շեշտվում է հատկապես կանխարգելիչ միջամտության անհրաժեշտությունը, ոչ միայն արդեն կատարված բռնության համար պատժելը։ Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ քրեական օրենսդրության գործող մի շարք նորմեր ամբողջությամբ չեն արտացոլում ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները։ Օրինակ՝ որոշ հանցակազմերի դեպքում պատասխանատվությունը կամ ծանրացնող հանգամանքները բավարար չափով չեն կապվում ընտանեկան հարաբերությունների և տուժողի առանձնահատուկ խոցելիության հետ։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան
Factor.am / 5 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 20 minutes ago

Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Factor.am / 35 minutes ago

Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Factor.am / 49 minutes ago
Related coverage

Վերադարձ ՀԱՊԿ չի լինի, ՔՊ-ն իշխանություն կունենա նաև Ստեփանավանում. հոկտեմբերի 28-ն՝ ամփոփ
Azatutyun / 5 minutes ago

Արդարադատության նախարարությունում քննարկվել են Պրոբացիայի ծառայության բարեփոխումները
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Նեթանյահուն կարող է կորցնել իշխանությունը. կոալիցիա կազմելու համար ոչ ոք մեծամասնություն չի ստացել
News.am / 14 minutes ago

Թուրքիայում ընդդիմադիր հեռուստաալիքներ են տուգանել
168 Jham / 19 minutes ago