Apple-ը հայտնել է, որ տեղյակ է iPhone Duo սմարթֆոնների ներքին էկրանի հետ կապված խնդրից, որն ի հայտ է եկել վաճառքի մեկնարկից ընդամենը օրեր անց, հայտնում է BBC-ն։ Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում հստակ երևում են ընկերության պատմության մեջ առաջին ծալվող սմարթֆոնի էկրանին առաջացած գծերը։ Հիշեցնենք, որ սարքի մեկնարկային գինը Մեծ Բրիտանիայում կազմում է 1,999 ֆունտ ստերլինգ (մոտ 2,668 ԱՄՆ դոլար)։ Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ են «սարքերի փոքր քանակության ներքին էկրանների վրա ազդող խնդրի մասին» և հորդորել են տուժած օգտատերերին դիմել ընկերությանը՝ սարքավորումը փոխարինելու համար: iPhone Duo-ի վաճառքի մեկնարկը, որն անցյալ շաբաթ մեծ հերթեր էր առաջացրել Apple Store-երի առջև ամբողջ աշխարհում, փորձ է՝ վերակենդանացնելու ապրանքանիշի մոդելային շարքը և մրցակցելու մյուս արտադրողների ծալվող սմարթֆոնների հետ: Սարքի որոշ սեփականատերեր համացանցում հրապարակել են լուսանկարներ, որոնցում ճաքեր են երևում էկրանի կենտրոնական ծալքի երկայնքով, իսկ մյուսները հայտնել են սարքը բացելիս լսվող տարօրինակ խրթխրթոցի մասին: iPhone Duo-ի օգտատերերից Ջասթին Լոկոսը տեղադրել է լուսանկար, որտեղ հստակ երևում են էկրանի աջ հատվածում առաջացած գծերը: Ավելի ուշ նա հրապարակել է մեկ այլ նկար՝ կողք կողքի ցուցադրելով վնասված և Նյու Յորքի Apple Store-ից ստացված նոր սմարթֆոնը՝ շնորհակալություն հայտնելով արագ աջակցության համար: Խնդրի իրական մասշտաբները դեռևս անհայտ են: Apple-ը չի հստակեցրել, թե քանի սարք է վնասվել, իսկ ցանցում հայտնված որոշ լուսանկարներ կարող են ստեղծված լինել արհեստական բանականության (AI) միջոցով: IDC հետազոտական ընկերության տեխնոլոգիական վերլուծաբան Ֆրանցիսկո Խերոնիմոն նշել է, որ նման լուսանկարների պատճառով անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել՝ նախքան ամբողջ արտադրաքանակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ այս վաղ ահազանգերը փաստում են. «Նույնիսկ Apple-ի նման ինժեներական ռեսուրսներ և մատակարարման հզոր շղթա ունեցող ընկերությունը ծալվող սարքերի ոլորտում բախվում է լուրջ փորձությունների»։ iPhone Duo-ի 7.6 դյույմանոց (19.3 սմ) ներքին էկրանը միացված է կենտրոնական ծխնիով (hinge)։ Սա բարդ ինժեներական լուծում է, որը նախկինում նմանատիպ խնդիրների պատճառ էր դարձել նաև Apple-ի մրցակիցների համար: Օրինակ՝ Samsung-ի առաջին ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Fold-ը, 2019 թվականին նույնպես ձախողվել էր մեկնարկային փուլում, երբ ակնարկողները հայտնել էին էկրանների կոտրվելու մասին: Android համակարգով աշխատող սմարթֆոնների սպառողներն արդեն ունեն ծալվող սարքերի լայն ընտրություն. տեխնոլոգիա, որը Apple-ը տարիներ շարունակ մշակում էր նախքան Duo-ի թողարկումը: Սա Apple-ի պատմության մեջ ամենաթանկ iPhone-ն է, որի ամենահագեցած մոդելների գինը հասնում է մինչև 3,199 ֆունտ ստերլինգի: Վերլուծաբան Խերոնիմոյի խոսքով՝ քանի որ Apple-ը Duo-ն դիրքավորել է որպես արդեն իսկ գոյություն ունեցող ծալվող սարքերի «պրեմիում այլընտրանք», այն, թե «ինչպես ընկերությունը կլուծի առաջին սերնդի այս խնդիրը, ձևավորելու է գնորդների վստահությունը ողջ ոլորտի նկատմամբ»։ «Apple-ն ունի հավատարիմ հաճախորդների բազա և ցանցային խանութներ, որոնք կարող են տեղում փոխարինել սարքերը: Սակայն հոկտեմբերի 30-ին նախատեսված ևս 28 շուկաներում մեկնարկից առաջ ընկերությունը պետք է շտապ հստակեցնի իր երաշխիքային քաղաքականությունը», — ընդգծել է նա: Duo-ն վերջին գրեթե երկու տասնամյակի ընթացքում iPhone-ի առաջին խոշոր վերադիզայնն է: Այն ներկայացրել է ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսը, ով սեպտեմբերին փոխարինեց Թիմ Կուկին: Փակ վիճակում Duo-ն հիշեցնում է լայնացված iPhone, իսկ բացվելիս վերածվում է փոքր պլանշետային համակարգչի: «Մյուս արտադրողները ստեղծել են ծալվող սարքեր, որոնք պարզապես անհարմար ձևով իրար կպցրած երկու հեռախոսի տպավորություն են թողնում», — անցյալ ամիս Կալիֆոռնիայում գտնվող Apple-ի կենտրոնակայանում հայտարարել էր Թերնուսը՝ հավելելով, որ Duo-ն «լրիվովին վերասահմանելու է ծալվող սմարթֆոններից օգտվելու փորձառությունը»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էկրանների խնդիրներ՝ վաճառքի մեկնարկից օրեր անց. Apple-ը անվճար կփոխարինի անսարք iPhone Duo-ները
Apple-ը հայտնել է, որ տեղյակ է iPhone Duo սմարթֆոնների ներքին էկրանի հետ կապված խնդրից, որն ի հայտ է եկել վաճառքի մեկնարկից ընդամենը օրեր անց, հայտնում է BBC-ն։Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում հստակ երևում են ընկերության պատմության մեջ առաջին ծալվող սմարթֆոնի էկրանին առաջացած գծերը։ Հիշեցնենք, որ սարքի մեկնարկային գինը Մեծ Բրիտանիայում կազմում է 1,999 ֆունտ ստերլինգ (մոտ 2,668 ԱՄՆ դոլ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Հայկական հագուստի և տեքստիլի արտահանումը ԵՄ աճել է 17,2%-ով
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

Փախուստ էկրաններից․ գրքերի անսպասելի հաղթարշավը թվային դարում
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Հայաստանը՝ հանգույց Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 7 hours ago
Related coverage

Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
168 Jham / 1 hour ago

ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
News.am / 1 hour ago

Էրդողանն ու Տոկաևը քննարկել են Թուրքիայի և Ղազախստանի ռազմավարական գործընկերության ամրապնդումը
168 Jham / 2 hours ago

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
168 Jham / 2 hours ago