Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ Բարտոշ Գրուշեցկիի հետ։ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման հարցում Լեհաստանի փորձի կիրառման և հնարավոր աջակցության հարցերը։ ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, առաջին խորհրդական Բարտոշ Գրուշեցկիի միջև։ Հանդիպմանը Բարտոշ Գրուշեցկին ներկայացրել է Լեհաստանի մաքսային և հարկային համակարգերի առանձնահատկությունները, իրականացված բարեփոխումները և զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկումների առանցքում եղել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ Լեհաստանի փորձի ուսումնասիրման և հնարավոր աջակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։ Կողմերն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև մասնագիտական երկխոսության շարունակականության ապահովման, լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հանդիպման արդյունքում վերահաստատվել է մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
Factor.am / 5 minutes ago

Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Factor.am / 22 minutes ago

Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
Factor.am / 37 minutes ago

Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Factor.am / 52 minutes ago
Related coverage

Գազի գինը, գնաճը, տոկոսադրույքները. Մարտին Գալստյան
Hetq / 1 hour ago

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սլովենիայի հետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը. Միրզոյան
Hetq / 1 hour ago

Հարկվող եկամուտների աճ և միլիարդների հետվճար
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

The process is, you could say, 99 percent complete. Papoyan on grape harvesting.
Noyan Tapan TV / 1 hour ago