ԵՊՀ Սահմանադրագիտության ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կալանավորվել է, իսկ Պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը․ ABC Media -ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք , որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու համար։ Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կաշառք ստանալու և կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքով 4 անձ բերման է ենթարկվել։ Ըստ կոմիտեի՝ նրանց թվում են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը (կաշառք ստանալու մեղադրանքով) և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը (կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով):