Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ: Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի բիզնեսների ֆինանսավորումը, որոնք կարող են էկոլոգիական էական վնաս հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին։ Բանկում իրականացվող գործարքների շուրջ 90%-ն այսօր կատարվում է բանկի թվային ուղիներով, որի շնորհիվ Ակբա բանկը նվազեցնում է նաև իր գործունեության բնապահպանական հետքը՝ խնայելով թուղթ և կրճատելով մասնաճյուղեր այցելելու շրջանակում CO₂-ի արտանետումները։ «Ակբան իր գործունեության ընթացքում գործնական քայլերով մշտապես նպաստել է թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Ակբա բանկի կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ուղղված են եղել կայուն զարգացմանը, բնության պահպանությանը, Հայաստանի տարբեր համայնքների և հատկապես սահմանամերձ համայնքների զարգացմանը։ Հատկանշական է, որ այդ ծրագրերի իրականացման շրջանակում շատ ակտիվ մասնակցություն են ունեցել հենց Ակբա բանկի աշխատակիցները։ Վերջին տարիների ընթացքում Ակբա բանկի և մեր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ Հայաստանի տարբեր շրջաններում»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը: «2011թ.-ից Ակբա բանկում ներդրված է չֆինանսավորվող ոլորտների ցանկ, ըստ որի՝ Ակբա բանկը չի ֆինանսավորում այնպիսի գործողություններ, որոնք անշրջելի կամ մեծ վնաս ունեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա։ Միևնույն ժամանակ՝ Ակբա բանկն աջակցում է այնպիսի ընկերություններին ու նախաձեռնություններին, որոնք նպաստում են կենսաբազմազանության զարգացմանը կամ պահպանությանը։ Այս բոլոր գործողություններին զուգահեռ՝ Ակբա բանկն իր Կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մինչև 2035թ.-ը նպատակ ունի հասնել զուտ զրոյական արտանետումներին»,- նշել է Ակբա բանկի Կայուն զարգացման բաժնի ղեկավար Օհան Ալվանդյանը։ Ակբան հրապարակել է նաև բանկի Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ — 00 – – ԱՊ The post Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
24TV / 24News / 12 minutes ago

ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական դինամիկա չի եղել, գների աճը միջինը 4,5%- է, ապրանքներ կան՝ 20% են աճել
24TV / 24News / 14 minutes ago

Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին
24TV / 24News / 15 minutes ago

Սոցիալական հարթակում Աժ նախագահի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
24TV / 24News / 17 minutes ago
Related coverage

Այդ բանտիկն ինչո՞ւ տարաք ու կապեցիք ԱԳՆ-ի վրա. Մի քանի կոպեկանոց առևտուրը դարման չէ.Արթուր Խաչատրյան
168 Jham / 11 minutes ago

Ժողովուրդն է տուժելու, ոչ թե պաշտոնյաները, նրանց հարցը լուծել եք՝ աշխատավարձ բարձրացնելով. Մանուկյան
168 Jham / 16 minutes ago

Ադրբեջանից ՀՀ բենզինի ներմուծումը ո՞ր միջազգային պայմանագրի հիման վրա է եղել. Ղազարյանը՝ Պապոյանին
Panorama / 16 minutes ago

Որքա՞ն գումար է ծախսվել «Էրեբունի-Երևան 2808»-ի համար
ABC Media / 21 minutes ago