Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մուտքից գողացել են որդու հեծանիվը։ Նույն բովանդակությամբ հաղորդում էր ստացվել նաև երկու օր անց․ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրրորդ հարկի շքամուտքից, երկաթյա խողովակին ամրացրած մետաղյա փականը կոտրելու միջոցով, գողացել էին էլեկտրական հեծանիվը՝ տուժողին պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Շենգավիթի բաժին և հայտնել, որ նշված գողությունները կատարել է ինքը։ Բագրատունյաց փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ —00—ՍՊ The post Շենգավիթում բացահայտվել են հեծանիվների գողության երկու դեպք․ կասկածյալը 45-ամյա տղամարդ է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շենգավիթում բացահայտվել են հեծանիվների գողության երկու դեպք․ կասկածյալը 45-ամյա տղամարդ է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
24TV / 24News / 14 minutes ago

ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական դինամիկա չի եղել, գների աճը միջինը 4,5%- է, ապրանքներ կան՝ 20% են աճել
24TV / 24News / 16 minutes ago

Դիլիջանում հայտնի ուսուցչուհու առեղծվածային մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին
24TV / 24News / 18 minutes ago

Սոցիալական հարթակում Աժ նախագահի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
24TV / 24News / 19 minutes ago
Related coverage

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Միրզոյան
Armenpress / 13 minutes ago

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան
Sputnik Armenia / 13 minutes ago

Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
Aysor.am / 25 minutes ago

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան
Factor.am / 30 minutes ago