ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից։ Վարդևանյանն այսպես անդրադարձավ ՔՊ–ականնների այն հայտարարություններին, թե Նարեկ Կարապետյանը ՀՀ, ինչպես նաև այլ երկրի քաղաքացիություն ունի։Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։Նարեկ Կարապետյանն էլ տեսանյութով հայտարարել էր, որ ինքը բացի Հայաստանից` այլ քաղաքացիություն չունի։Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն, այնուհետև, դատի տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` ապատեղեկություն տարածելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Վարդևանյանը` քաղաքացիության մասին
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահն այն համոզմանն է, որ քննչական կոմիտեի անունից էլ ՔՊ–ն պետք է ներողություն խնդրի, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական սև քարոզն արեցին` սուտ տարածելով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Царукян: выход из ЕАЭС может обернуться банкротством тысяч предприятий
Sputnik Armenia / 24 minutes ago

Ozon-ը լոգիստիկ օբյեկտների վրա ԱԹՍ-ների պատճառված վնասը 30.1 մլրդ ռուբլի է գնահատել
Sputnik Armenia / 36 minutes ago

Թրամփը հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկու հետ «հանդիպել» հեռավար ձևաչափով
Sputnik Armenia / 40 minutes ago

TRIPP в его нынешнем виде — это ловушка для Армении и жесткий геополитический "гамбит"
Sputnik Armenia / 43 minutes ago
Related coverage

Պաշտոնյան էլ կարող է ֆիզիկապես ու բարոյապես մաշվել. Այս կառավարությունը սիրում է ուրիշի գույքը խլել
168 Jham / 15 minutes ago

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ենթակառուցվածքային ծրագրերը
Armenian Business News (ABNews) / 16 minutes ago

Եսթեր Սահակյանի մանդատը կտրվի Էդգար Առաքելյանին
Aravot / 18 minutes ago

Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ
Public Television of Armenia — 1Lurer / 21 minutes ago