Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Անդրադարձ է արվել բրյուսելյան վերլուծական կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ելույթին։ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆիդանի պատասխանները խեղաթյուրվել են ու ամբողջությամբ կտրվել համատեքստից։ Արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Ֆիդանի խոսքի խեղաթյուրումը Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում Թուրքիայի քաղաքականությունը վերածել են քաղաքական բանավեճի առարկայի։ Ընդգծվել է, որ Թուրքիայի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա։ «Միջազգային իրավունքին համապատասխան դիրքորոշումները, որոնք Թուրքիան վճռաբար պաշտպանում է բոլոր հարթակներում, մնում են անփոփոխ։ Ինչպես մինչ օրս, այսուհետ ևս մենք կշարունակենք պաշտպանել մեր օրինական իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում՝ առանց որևէ զիջման գնալու»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Աղբյուր՝ TRT Haber The post Թուրքիան հայտարարել է, որ չի գնա զիջումների appeared first on Ermeni haber ajansı .