ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի գոտին ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև քաղաքի հարակից տարածքները։ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարն ուժի մեջ է մտել 2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ին։ Ժամկետները երկու օրով առաջ են բերվել նախատեսվածից, որպեսզի ապահովվի խաղաղ բնակչության անվտանգությունը և նպաստվի կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարմանը։ Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի գոտին ընդլայնվել է՝ ապահովելու մարդասիրական շարասյուների անվտանգ անցումը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Սպիտակ տունը հոկտեմբերի 23-ին հայտնել էր, որ Մելանյա Թրամփի աջակցությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվածություն են ձեռք բերել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադար հաստատելու շուրջ՝ հոկտեմբերի 29-ից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից ռուսական զինված ուժերը դադարեցրել են կրակը Խերսոնի ուղղությամբ և լռության ռեժիմ սահմանել՝ Օլեշկիի մերձակայքում մարդասիրական գործողության նախապատրաստման կապակցությամբ։ Հոկտեմբերի 23-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների մատակարարումը կազմակերպելու նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Օլեշկի։ Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Օլեշկիում մարդասիրական գործողություն իրականացնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է նախադեպ դառնալ այլ հատվածներում ևս նման առաքելություններ կազմակերպելու համար։ Նա ընդգծել էր ամերիկյան կողմի անմիջական և, իր գնահատմամբ, շատ դրական համակարգող դերը։ Պեսկովը հավելել էր, որ Ռուսաստանը հույս ունի՝ ուկրաինական կողմը կկատարի Օլեշկիում մարդասիրական առաքելության իրականացման վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիից դուրս լռության ռեժիմի ընդլայնման մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 2 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 2 hours ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 2 hours ago

«Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը»․ Անդրեասյանը՝ Մեծամորի նոր գտածոների մասին
Shant News / 2 hours ago
Related coverage

Հիշատակի արարողություն հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ
Aravot / 29 minutes ago

Պանթեոնում հարգանքի տուրք Կարեն Դեմիրճյանի հիշատակին
Aravot / 49 minutes ago

#Ուղիղ․ Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը
Hraparak / 51 minutes ago

Գերմանիայի բնակիչների գրեթե 90%-ը կարծում է, որ կառավարությունը գլուխ չի հանում երկրի խնդիրներից
168 Jham / 1 hour ago