Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնում է․ Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անի Դանիելյանը, որը մինչ այս ղեկավարել էր Երևանի թիվ 163 դպրոցը։ Տիկին Դանիելյանն իր պաշտոնավարման նախորդ հինգ տարիների ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական և կառավարչական կարողություններ, նորարարական մոտեցումներ և կարողացել է էականորեն բարելավել դպրոցի գործունեության մի շարք ցուցանիշներ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթության ոլորտում բովանդակային և կառավարչական բարեփոխումները՝ ՀՀ կառավարության կրթության զարգացման ռազմավարությանը և ԿԳՄՍ նախարարության քաղաքականությանը համահունչ։ Պետք է արձանագրենք, որ տասնամյակներ շարունակ կրթության ոլորտում կուտակվել են բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Դպրոցների կառավարումը ոչ միշտ է հիմնված եղել մասնագիտական կարողությունների և արդյունավետության վրա, կադրերի ընտրության ու նշանակման գործընթացները հաճախ զուրկ են եղել անհրաժեշտ թափանցիկությունից, իսկ որոշ դեպքերում դպրոցները ներգրավված են եղել իրենց բուն կրթական առաքելության հետ կապ չունեցող գործընթացներում։ Եղել են նաև դեպքեր, երբ դպրոցների ղեկավար պաշտոնները դիտարկվել են որպես անձնական կամ ընտանեկան ազդեցության տիրույթ՝ ընդհուպ մինչև պաշտոնների փաստացի ժառանգական փոխանցման դրսևորումներ։ Մեր սկզբունքը հստակ է. դպրոցները պետք է ղեկավարեն լավագույն մասնագետները՝ իրենց գիտելիքների, կարողությունների և աշխատանքի արդյունքների հիման վրա։ Դպրոցը որևէ մեկի անձնական սեփականությունը չէ, իսկ տնօրենի պաշտոնը՝ ժառանգաբար փոխանցվող արտոնություն։ Կրթական հաստատությունների կառավարման հիմքում պետք է լինեն բացառապես օրենքը, մասնագիտական չափանիշները և երեխաների լավագույն շահը։ Այս սկզբունքներից ցանկացած շեղում մեզ համար անընդունելի է և արժանանալու է համապատասխան արձագանքի։ Շնորհավորում եմ Անի Դանիելյանին նոր նշանակման կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք, իսկ թիվ 19 դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին՝ հաջողություններ և ուսումնական տարվա արդյունավետ ավարտ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը
A1plus / 3 hours ago

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 4 hours ago
Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարարը
A1plus / 4 hours ago

Օրացույց. 27-ը Հոկտեմբերի.Գարեգին Բ-ն հայտնում է ԱԺ-ի ահաբեկչության մասին (տեսանյութ)
A1plus / 5 hours ago
Related coverage

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Aravot / 3 hours ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
1in.am / 3 hours ago

ԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
168 Jham / 4 hours ago

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր
Aravot / 4 hours ago