Ռուսաստանի իշխանությունները հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի Երրորդ օղակաձև ճանապարհի տարածքում կսահմանափակեն շարժական ինտերնետի հասանելիությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ միջազգային միջոցառումների անվտանգության նկատառումներից ելնելով։ Սահմանափակումները համընկնում են Գազ արտահանող երկրների ֆորումի և Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի հետ։ Ռուսաստանի թվային զարգացման նախարարության փոխանցմամբ՝ բջջային ինտերնետը որոշակի ժամերից հասանելի կլինի միայն հաստատված «սպիտակ ցուցակում» ներառված ծառայությունների համար։ Ձայնային զանգերը, տնային ինտերնետը և Wi-Fi-ը կշարունակեն գործել։ Իշխանությունները նախկինում բջջային ինտերնետի սահմանափակումները բացատրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեմ անվտանգության միջոցառումներով։ Գազ արտահանող երկրների ֆորումին կմասնակցեն մի շարք երկրների ղեկավարներ, իսկ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին կմիանան Աֆրիկայի 54 երկրներից 48-ի պատվիրակությունները։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի ավելի քան 20 երկկողմ հանդիպում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվայում ինտերնետային սահմանափակումներ են․ ի՞նչ միջոցառումների է մասնակցելու Պուտինը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կոտրված մեքենաներ, մահակներ, քարեր. կան վիրավորներ. ինչ է կատարվել «Ճրագ Հոլլ» ռեստորանում
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են համագործակցության խորացման հարցերը
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Էրդողանն ու Տոկաևը քննարկել են Թուրքիայի և Ղազախստանի ռազմավարական գործընկերության ամրապնդումը
168 Jham / 16 minutes ago

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
168 Jham / 24 minutes ago

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
Aravot / 27 minutes ago

Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտում
168 Jham / 34 minutes ago