ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները, ինչպես նաև գնային ցնցումներ են հրահրում: Այս մասին Մոսկվայում` Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:Իրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը տարածաշրջանի բոլոր երկրներ․ փոխխոսնակՓեզեշքիանը նշել է նաև, որ Իրանը, չնայած Արևմուտքի բազմամյա պատժամիջոցներին, հենվելով բացառապես սեփական ներքին ներուժի վրա, կարողացել է երկրում բնական գազի արդյունահանման ծավալը հասցնել 300 միլիարդ խորանարդ մետրի՝ ամուր պահպանելով աշխարհում կապույտ վառելիքի երրորդ խոշորագույն արտադրողի դիրքը:Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:Մերձավոր Արևելքը բախվել է էներգամատակարարման լրջագույն ճգնաժամի. ԶԼՄ