Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքը պետք է սկսվի կրթությունից՝ վաղ տարիքից զարգացնելով սովորողների բնապահպանական գիտակցությունը, քննադատական մտածողությունը և պատասխանատու վարքագիծը։ Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ելույթ ունենալով COP17-ի շրջանակում տեղի ունեցած Կենսաբազմազանության կրթության օրվա միջոցառմանը, այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։ ««Կենսաբազմազանության կորուստը մեր ժամանակի ամենալուրջ մարտահրավերներից է։ Դրա հաղթահարումը պահանջում է ոչ միայն արդյունավետ բնապահպանական քաղաքականություն, այլև գիտելիք, պատասխանատվություն և հասարակության բոլոր շերտերի ակտիվ ներգրավվածություն։ Հենց այս համատեքստում է կրթությունը դառնում առանցքային գործիք՝ ձևավորելու բնության նկատմամբ գիտակից վերաբերմունք և այն պաշտպանելու համար անհրաժեշտ կարողություններ։ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանության օրակարգն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն ու բնական էկոհամակարգերը, որոնք կարևոր ազգային արժեք են և պահանջում են հետևողական ու երկարաժամկետ պահպանության քաղաքականություն»,- նշել է նախարարը՝ ընդգծելով կենսաբազմազանության կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի հաձնառությունը։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կայուն զարգացմանն ուղղված կրթության դերի ամրապնդումը, ուսումնական գործընթացում բնապահպանական գիտելիքի ինտեգրումը, սովորողների կապի ամրապնդումը բնության և համայնքների հետ։ Նախարարի համոզմամբ՝ կրթությունը չպետք է սահմանափակվի միայն տեսական գիտելիքի փոխանցմամբ, այլ սովորողներին հնարավորություն ընձեռի ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում՝ մասնակցելով բնապահպանական նախաձեռնություններին։ Նախարարը շեշտել է նաև Կենսաբազմազանության կրթության գործողությունների գլոբալ ծրագրի (GPA-EB) նշանակությունը՝ ընդգծելով ազգային կրթական քաղաքականությունների, բնապահպանական նախաձեռնությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, տեղական համայնքների և միջազգային կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Միջոցառումն անցկացվել է «Կենսաբազմազանության կրթությունը՝ հանուն վերափոխիչ փոփոխությունների. Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը կրթության և գործնական գործողությունների միջոցով» խորագրով։ Անհրաժեշտ է փոխել բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն ևս ընդգծել է կրթության կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական գիտակցության ձևավորման գործում՝ առանձնահատուկ կարևորելով երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Նա անդրադարձել է նաև Կենսաբազմազանության կրթության գործողությունների նոր ծրագրին՝ այն համարելով միջազգային ջանքերի համադրման կարևոր ուղենիշ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էկոլոգիական և երկրաբանական գիտությունների բաժնի տնօրեն Անտոնիո Աբրեուն շեշտել է, որ կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է փոխել բնության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու վարքագիծը։ «Մենք չենք կարող հասնել կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հավակնոտ նպատակներին՝ առանց փոխելու այն ձևը, որով մարդիկ ընկալում և արժևորում են բնության հետ կապը։ Կրթությունն այս վերափոխման հիմնարար նախապայմանն է»,- նշել է Անտոնիո Աբրեուն՝ ընդգծելով, որ կրթությունը պետք է դուրս գա դասարանների սահմաններից՝ կապելով գիտելիքը գործնական քայլերի, իսկ բնության պահպանությունը՝ մարդկանց առօրյա կյանքի հետ։ Թեմատիկ քննարկումներ Կենսաբազմազանության կրթության օրվա շրջանակում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ և ինտերակտիվ աշխատաժողովներ՝ նվիրված կրթության տարբեր մակարդակներում կենսաբազմազանության թեմաների ներառմանը, ուսուցիչների կարողությունների զարգացմանը, բնապահպանական կրթության նորարարական մոտեցումներին և համայնքների ներգրավվածության ընդլայնմանը։ Քննարկումներին մասնակցում են պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, երիտասարդական նախաձեռնությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ։ Միջոցառման առանցքային թեմաներից է Կենսաբազմազանության կրթության գործողությունների գլոբալ ծրագրի նախագիծը, որի նպատակն է նպաստել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների տարածմանը, բնության պահպանությանն ուղղված կարողությունների զարգացմանը և հասարակության լայն մասնակցությանը։ Միջոցառման հիմնական կազմակերպիչներն են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Բնության պահպանության միջազգային միության Կրթության և հաղորդակցության հանձնաժողովը (IUCN CEC) և COP17-ի հայկական նախագահությունը»,-ասված է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 27.10.2026
Shant News / 2 hours ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 2 hours ago

# Իսրայելի ընտրություններին մասնակցությունը ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ հասել է 74,3 տոկոսի
Shant News / 2 hours ago

Մելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիից դուրս լռության ռեժիմի ընդլայնման մասին
Shant News / 2 hours ago
Related coverage

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Aravot / 2 hours ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
A1plus / 2 hours ago

Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
1in.am / 3 hours ago

ԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
168 Jham / 3 hours ago