Բրազիլական Սերիա Ա-ի 32-րդ տուրի՝ «Սանթոս» – «Բաիա» հանդիպումը աչքի է ընկել սկանդալային միջադեպով. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար։ Խաղի 46-րդ րոպեին Նեյմարը վիճաբանել է «Բաիայի» կիսապաշտպան Ռոդրիգո Նեստորի հետ՝ խոսելու պահին ձեռքով փակելով բերանը։ Նեստորն անմիջապես բողոքել է մրցավարին, ինչից հետո «Սանթոսի» 10 համարը կարմիր քարտ է ստացել։ Հիշեցնենք, որ ռասիզմի դեմ պայքարի շրջանակում ընդունված նոր կանոնակարգով ֆուտբոլիստներին խստիվ արգելվում է խաղադաշտում շփվելիս փակել բերանը։ Խաղից հետո Նեյմարը սոցիալական ցանցերում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով Նեստորին հակառասիստական օրենքը շահարկելու և ստորության դիմելու մեջ, քանի որ դրվագում ռասայական բնույթի որևէ վիրավորանք չի եղել։ «Այն, ինչ այսօր իմ հանդեպ արեց Նեստորը, ես շատ լուրջ երևույթ եմ համարում, որովհետև սա ռասիզմի դեմ պայքարի համար ստեղծված օրենք է, իսկ նա որոշեց խաղային օգուտ քաղել այն բանից, որ ես պարզապես ձեռքով փակեցի բերանս և նույնիսկ չհասցրի նրան որևէ բան ասել։ Ակնհայտ է, որ մենք վիրավորում էինք միմյանց, սուր խոսքեր փոխանակում, բայց դա նորմալ է, դա ֆուտբոլի մի մասն է։ Սակայն եթե սա ռասիզմի դեմ ուղղված օրենք է, ինչպե՞ս նա կարող էր նման բան անել։ Սա անհավատալի է, սա չափազանց ստոր քայլ էր», – նշել է բրազիլացին։ Նեյմարն անդրադարձել է նաև ընդմիջմանը մրցակցի տված հարցազրույցին՝ նրան մեղադրելով սիմուլյացիայի և կեղծավորության մեջ. «Տեսա նրա հարցազրույցը, որտեղ ասում էր, թե ես հայհոյել եմ, և ինքը չի կարող կրկնել այդ խոսքերը, քանի որ երեխաներ են դիտում: Եղբա՛յր, նա սիմուլյացիայի դիմեց։ Ես գնդակով հարվածեցի նրա գոտկատեղին, իսկ նա ձեռքերով բռնեց դեմքը։ Եվ նա դեռ ուզում է օրինա՞կ ծառայել, խոսում է դաստիարակության մասի՞ն… Եղբա՛յր, ես նույնպես դաստիարակություն ունեմ։ Եվս մեկ բան. ես տղամարդ եմ։ Այն, ինչ դու արեցիր, չի կարելի անել ոչ ոքի հանդեպ»։ Եզրափակելով իր խոսքը՝ «Սանթոսի» հարձակվողը զգուշացում է հղել օրենքի հեղինակներին. «Իսկ նրանք, ովքեր ստեղծել են այս օրենքը, թող զգույշ լինեն։ Զգուշացե՛ք, որովհետև կարող է նման ստորություն տեղի ունենալ և կրկնվել այն, ինչ պատահեց ինձ հետ։ Հիմա գնում եմ տուն՝ մաքուր խղճով և հանգիստ գլխով», – Նեյմարի խոսքերն է մեջբերում UOL պարբերականը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նոր Սահմանադրության շուրջ իշխանության և ընդդիմության տարաձայնությունները
Shant News / 14 minutes ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Shant News / 30 minutes ago

Ավանեսովի 10 հասցեում ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են
Shant News / 44 minutes ago

Հոկտեմբերի 27-ից՝ 27 տարի անց. հարգանքի տուրք ԱԺ-ում՝ զուգորդված նախկին զինդատախազի բացահայտումներով
Shant News / 50 minutes ago
Related coverage

France Football-ի գլխավոր խմբագիրը բացահայտել է՝ ում պատճառով Յամալը չնվաճեց Ոսկե գնդակը
168 Jham / 18 minutes ago

ԱՄՆ–ն Լեհաստանում կտեղակայի «Patriot» ԶՀՀ–ների հրթիռների եվրոպական սպասարկման կենտրոն. ՊՆ
Sputnik Armenia / 43 minutes ago

Ըմբիշ Կարեն Ասլանյանը` աշխարհի չեմպիոն, Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Hetq / 1 hour ago

Գևորգ Թադևոսյանը առաջին իսկ փորձով բրոնզ նվաճեց աշխարհի առաջնությունում
Aravot / 1 hour ago