ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից փախած կալանավորը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Գերատեսչությունը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տանում կալանավորին։Հիշեցնենք` տղամարդը դատարանի շենքից փախել էր հոկտեմբերի 26-ին։ Նա իր կալանքը կրում էր «Արմավիր» ՔԿՀ–ում։