Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ազգերի լիգայի՝ նոյեմբերին կայանալիք խաղերի համար, հաղորդում է O Jogo -ն: Հայտացուցակում տեղ են գտել նաև Ռոնալդուի ակումբակիցներ Ժոաու Ֆելիքսն ու Սամու Կոշտան: Ավելի վաղ Ռոնալդուն 30 օրով հեռացվել էր Պորտուգալիայի ազգային հավաքականից: 41-ամյա ֆուտբոլիստը պատժվել էր ազգային թիմի ճամբարը լքելու համար: Դանիացիների դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից՝ իմանալով, որ չի լինելու մեկնարկային կազմում: Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ: Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ազգերի լիգայի՝ նոյեմբերին կայանալիք խաղերի համար, հաղորդում է O Jogo-ն: Հայտացուցակում տեղ են գտել նաև Ռոնալդուի ակումբակիցներ Ժոաու Ֆելիքսն ու Սամու Կոշտան: Ավելի վաղ Ռոնալդուն 30 օրով հեռացվել էր Պորտուգալիայի ազգային հավաքականից: 41-ամյա ֆուտբոլիստը պատժվել էր ազգային թիմի ճամբարը լքելու …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Factor.am / 7 minutes ago

ԱԱԾ-ն ժամ առաջ պետք է գտնի Նաիրի Հունանյանի վերաքննիչ բողոքը. Ջհանգիրյանը փակագծեր է բացում
Factor.am / 13 minutes ago

Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
Factor.am / 22 minutes ago

Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Factor.am / 36 minutes ago
Related coverage

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
A1plus / 5 minutes ago

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 20 minutes ago

France Football-ի գլխավոր խմբագիրը բացահայտել է՝ ում պատճառով Յամալը չնվաճեց Ոսկե գնդակը
168 Jham / 40 minutes ago

ԱՄՆ–ն Լեհաստանում կտեղակայի «Patriot» ԶՀՀ–ների հրթիռների եվրոպական սպասարկման կենտրոն. ՊՆ
Sputnik Armenia / 1 hour ago