ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործարարներ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,– Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:«88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել ամիսներ առաջՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված ուսումնասիրություն կատարել՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։Վարչապետը նշեց, թե իրեն ներվայնացնում է այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։ Կարճ ժամանակ անց Նալբանդյանը հայտարարություն տարածեց` նշելով, որ կապեր չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։Նույն օրը Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին տեղեկություններ տարածեցին, որի մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում տվեց` նշելով, որ դա հարուցվել է դեռ 2026 թվականի փետրվարի 26–ին։Հիշեցնենք նաև, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2019 թվականին։ Ըստ մեղադրանքի` ընկերությունը 2015-16 թվականներին թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ի անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ «Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանը 2019թ–ի ապրիլի 8-ին կալանավորվեց, բայց մայիսի 4-ին ազատ արձակվեց։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ–ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 խոշոր գործարարի նկատմամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Попытки исключить РФ из участников мирового газового рынка имеют последствия – Путин
Sputnik Armenia / 38 minutes ago

Սամվել Կարապետյանը չի հավատում, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների
Sputnik Armenia / 46 minutes ago

Карапетян усомнился в желании Пашиняна идти на досрочные выборы
Sputnik Armenia / 1 hour ago

Состояние здоровья Гагика Хачатряна ухудшилось: адвокат сообщил подробности
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

«Բա տենց է լինելու, այ ձեր ցավը տանեմ՝ բացվում է ամեն ինչ, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ը»
Aravot / 14 minutes ago

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի պատասխանում Հաջիևին․ «Փորձում ենք խաղաղությունն ամրապնդել»
Aravot / 14 minutes ago

Փաշինյանի նպատակը հայ ժողովրդին աղքատացնելն է. Կարապետյան #shorts
Pastinfo / 16 minutes ago

Ադրբեջանը կարող է խախտի սիմետրիան, քանի որ պարտադրված չի, իսկ Հայաստանը պարտադրված է լինելու
Pastinfo / 16 minutes ago