Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի գործով հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։ Այս մասին ԱԺ-ի բակում` զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին փոխանցեց Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ հարցաքննությունը տեղի է ունեցել ութ ամիս առաջ։ Արամ Սարգսյանի խոսքով` Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ և դա պայմանավորված է արտաքին հանգամանքներով։ Մանրամասները` տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան