Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, և դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Խնդրում եմ, կնշե՞ք այն փաստաթուղթը, եթե ձեռքի տակ ունեք, խնդրում եմ, ընթերցեք այդ հատվածը, որտեղ նույնքան դետալիզացված, որքան այս փաստաթղթում է, նշվում են Ադրբեջանի պարտավորությունները․ Ազգային ժողովում TRIPP նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարին հարց ուղղեց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Երբ որ ասում ենք փոխադարձ առավելություններ, ես առաջարկում եմ մի հատ նայել մեգամակարդակը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ՝ առաջին շերտ, երկրորդ շերտ՝ Հայաստանի Հանրապետությունը կապվելու է Ադրբեջանի հետ երկկողմ առևտրի համար, և Հայաստանի Հանրապետությունը կապելու է, եթե երկաթուղու մասին ենք խոսում, իր հյուսիսն ու հարավը։ Հիմա այդ բոլորը, անկասկած, գրված, որևէ տեղ կասկածի և խոչընդոտի չհանդիպող բաներ են ,- ասաց Արարատ Միրզոյանը։ Հետևաբար, ըստ նրա, երբ մենք կասկածի տակ ենք դնում փոխադարձ առավելությունները և այն գաղափարը, որ մենք կարող ենք օգտագործել իրենց տարածքը, այնքան ժամանակավրեպ է ․ Գուցե, չգիտեմ, մի տարի առաջ այդ մտահոգությունը տեղին լիներ, հիմա արդեն չէ։ Այսինքն՝ փոխադարձությունը, որ ակնկալում էինք ապագայում, արդեն կա ։ Քրիստինե Վարդանյանը նորից կրկնեց հարցը՝ նշելով․ Խոսքը որևէ փաստաթղթի մասին է, որը կվկայեր, որ այն իրավական անշրջելի պարտավորությունները, որ մենք ստանձնում ենք, նույնանման պարտավորություններ ստանձնում է նաև Ադրբեջանը ։ Փաստորեն ասում եք, որ մեր փոխադարձ առավելությունն այն է, որ մենք օգտագործելու ենք Ադրբեջանի տարածքը, հարցը շատ պարզ է՝ նույն ռեժիմո՞վ ենք օգտագործելու, թե՞ չէ, սա՛ է անկյունաքարային հարցը, եթե այո՛, որտե՞ղ է դա նկարագրված, և սրանից բխող հարց՝ TRIPP-ը միայն Հայաստանի տարածքով անցնող 42-43 կիլոմետր տարա՞ծքն է, թե՞ նաև Ադրբեջանի տարածքով անցնող ենթակառուցվածքները համակարգելն է ,- հարցը շարունակեց պատգամավորը։ Ինձ հայտնի է TRIPP միայն Հայաստանի տարածքում, ես Հայաստանի արտգործնախարարն եմ, եկել եմ և ներկայացնում եմ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագիր, որը, բնականաբար, Հայաստանի տարածքի մասին է։ Կարող է՝ վաղը կնքվի, որ TRIPP-ը նաև շարունակվում է Նախիջևանում, բայց էլի եմ ասում, եթե գաղափարն այն է, որ դա է աշխատելու և վերջ, ո՛չ, դրանից գալու է Նախիջևան, եթե շարժը արևելքից արևմուտք անեք, Նախիջևանից հաստատ մտնելու է Հայաստան․․․ կարա մտնի նաև Թուրքիա։ Ես փորձում եմ մեծ պատկերը նկարագրել և Հայաստանի շահելիքն այդ մեծ պատկերի մեջ ,- ասաց արտգործնախարարը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, իսկ կա՞ փաստաթուղթ, որտեղ նշված են Բաքվի պարտավորությունները․ հարց՝ Արարատ Միրզոյանին
Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվում է անխոչընդոտ կապ, և դրա դիմաց Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Խնդրում եմ, կնշե՞ք այն փաստաթուղթը, եթե ձեռքի տակ ունեք, խնդրում եմ, ընթերցեք այդ հատվածը, որտեղ նույնքան դետալիզացված, որքան այս փաստաթղթում է, նշվում են Ադրբեջանի պարտավորությունները․ Ազգային ժողովում TRIPP նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 1 hour ago

Նեթանյահուի ճակատագիրը քվեատուփերում է #abcmedia #abcnewsroom
ABC Media / 1 hour ago

Թրամփն ուզո՞ւմ է, որ Նեթանյահուն վերընտրվի #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago

Իսրայելն՝ ընտրության առաջ. Նեթանյահուի վերջին պայքա՞րը
ABC Media / 2 hours ago
Related coverage

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
1in.am / 33 minutes ago

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
168 Jham / 40 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 49 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 55 minutes ago