Թել Աւիւի ընտրութիւնների արդիւնքից կախւած են ոչ միայն Իսրայէլի, այլեւ տարածաշրջանի մի շարք փոքր ու մեծ երկրների իշխանութիւնների քաղաքական ճակատագրերը։ Իսրայէլն անվտանգային լուրջ սպառնալիք է՝ պատերազմներ հրահրելու, դրանց դադարեցման միջնորդութիւնը սեփական ազդեցութեան լծակի վերածելու առումով։ Իսկ տնտեսական հեգեմոնիա հաստատելու Իսրայէլի հեռանկարները եւս կապւած են նոյն պատերազմների ու դրանց շուրջ ձեւաւորւող կախւածութիւնների հետ։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդեօք խաղաղութեան խոստման ներքոյ տարածաշրջանն աստիճանաբար ներքաշւելու է նոր կախւածութիւնների, հակամարտութիւնների եւ արտաքին ազդեցութեան ցանցի մէջ, որի իրական գինը ՄԵՆՔ արդէն իսկ վճարել ենք մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՎ: Կապրենք՝ կը տեսնենք: