Հոկտեմբերի 26-ին Թեհրանում կայացել է Իրանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդական Արաբիայի քառակողմ հանդիպումը տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են Սաուդական Արաբիայի պաշտպանութեան նախարար Խալեդ բին Սալմանը, Պակիստանի զինւած ուժերի հրամանատար Ասիմ Մունիրը եւ Թուրքիայի հետախուզական ծառայութեան ղեկավար Իբրահիմ Քալընը։ Իրանական կողմը ներկայացրել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Մոհսէն Ռեզային։ Հանդիպման մասնակիցները պայմանաւորւել են շարունակել խորհրդակցութիւնները՝ չորս երկրների միջեւ համագործակցութիւնն ամրապնդելու, մասնաւորապէս՝ տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան ոլորտներում։ Նոյն օրը Մասուդ Փեզեշքիանն ընդունելով Սաուդական Արաբիայի պաշտպանութեան նախարարին, Պակիստանի զինւած ուժերի հրամանատարին եւ Թուրքիայի հետախուզական ծառայութեան ղեկավարին, կարեւորել է իսլամական երկրների միջեւ տարաձայնութիւնների կարգաւորումն ու քաղաքական պայմանաւորւածութիւնները գործնական քայլերի վերածելը շեշտելով, որ տարածաշրջանային կայունութեան հիմքը բազմակողմ համագործակցութիւնն է։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Թեհրանում Իրանը, Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդական Արաբիան քննարկել են տարածաշրջանային անվտանգութեան հարցերը
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
بارش باران و رعدوبرق در نقاط مختلف کشور
Alik / 37 minutes ago
هشدار نسبت به روادیدهای جعلی برای عبور از ارمنستان به کشورهای ثالث
Alik / 55 minutes ago
کارت سوخت جایگاهها محدود شد / تکلیف رانندگان در سفر چیست؟
Alik / 1 hour ago
سخنگوی دولت: با عزت، موضوع صلح را دنبال میکنیم / امیدواریم انتخابات بهمنماه برگزار شود
Alik / 1 hour ago
Related coverage
No related coverage from other sources yet.