azatutyun.am «Մենք չենք ուզում, որ ՔՊ-ն միակ ուժը լինի», – այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ պետականամետ ընդդիմության անհրաժեշտության մասին հայտարարությանը։ Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմության խնդիրը կա դեռ 2018 թվականից, երբ, նրա գնահատմամբ, ընդդիմադիր դաշտը զբաղեցրին նախկին «ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչները»։ ԱԺ նախագահը պնդել է, թե այդ ուժերը կա՛մ փորձում են պաշտպանել «իրենց գողոնը», կա՛մ առաջ են տանում «Հայաստանն այլ պետության կազմ մտցնելու օրակարգը»։ «Մենք ուզում ենք, որ ձևավորվի բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ, բայց Հայաստանին լոյալ», – ընդգծել է Ռուբինյանը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ուրախ չէ մի շարք համայնքներում ՔՊ-ի ստացած 70, 80 և նույնիսկ 90 տոկոսից ավելի ձայներով, քանի որ նման արդյունքներն ավտորիտարիզմի ու բռնապետության տպավորություն են ստեղծում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ռուբինյան. «Չենք ուզում, որ ՔՊ-ն միակ ուժը լինի» | azatutyun.am appeared first on Infocom .